ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Տոկիոյի Օլիմպիական խաղերը, հնարավոր է, ընդհանրապես չեղարկվեն
16:45, 21.05.2020 | mamul.am
17305 | 0

Տոկիոյի օլիմպիական ամառային խաղերը հնարավոր է ընդհանրապես չեղարկվեն, եթե չանցկացվեն 2021 թվականի ամռանը:

Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Տոկիոյում խաղերը պետք է կայանային 2020-ի հուլիսի 23-ին, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց մեկ տարով: Ապրիլի վերջին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարեց, որ եթե երկիրը չկարողանա հաղթահարել կորոնավիրուսը, ապա Տոկիոյում մեկ տարվա ընթացքում հնարավոր չի լինի խաղեր անցկացնել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր