ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Ձերբակալվել են #Nissan-ի նախկին ղեկավարի փախուստի կազմակերպիչները
16:15, 21.05.2020 | mamul.am
8914 | 0

ԱՄՆ-ում ձերբակալվել է երկու անձ, ովքեր օգնել են Nissan Motor Co-ի նախկին ղեկավար Կարլոս Գոնին փախչել Ճապոնիայից՝ նրան թաքցնելով արկղում, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին:

Հարվարդում ձերբակալվել են ԱՄՆ անվտանգության նախկին «կանաչ բերետավոր» 59-ամյա Մայքլ Թեյլորը և նրա որդին՝ 27-ամյա Փիթեր Թեյլորը:
Նրանք ձերբակալվել են Ճապոնիայի խնդրանքով, որը դեռևս հունվարին դիմել էր ԱՄՆ-ին: ԱՄՆ դատախազի օգնական Ստեֆան Հասինկը հայտարարել է, որ Ճապոնիան նախատեսում է հնարավորինս շուտ կազմակերպել նրանց արտահանձնումը:
Հետախուզվում է նաև փախուստի երրորդ կազմակերպիչը՝ Ջորջ-Անտուան Զաեկը:

Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 29-ին Nissan-ի նախկին ղեկավար Կարլոս Գոնը փախուստի էր դիմել Ճապոնիայից:
Գոնը Ստամբուլից ժամանած անձնական ինքնաթիռով հատել էր Բեյրութի սահմանը՝ իր ֆրանսիական անձնագրով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր