ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Կգա ժամանակը և նույն Արսենը ցուցմունք կտա իր շեֆի՝ Նիկոլի դեմ». Բաբկեն Հարությունյան
03:20, 22.05.2020 | mamul.am
6662 | 0

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թորոսյան Արսենը փոխանակ հանցավոր անգործության համար նստած լիներ՝ շարունակում է զբաղեցնել նախարարի պաշտոնն ու մի բան էլ հիմարություններ է գրում։ Սա նույն Արսենն է, որ մի քանի ամիս առաջ ասում էր՝ կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չէ, անհանգստանալու մեծ կարիք չկա, իսկ այսօր խուճապահար վիրուսակիների թվեր է հրապարակում և ասում, որ վտանգավոր վիրուս է և պետք է լուրջ վերաբերվել։

Սա նույն Արսենն է, որ ամիսներ առաջ ասում էր՝ անհարկի դիմակ կրելը սխալ է, իսկ այսօր ասում է, թե պարտադիր է կրելը, ասում էր, որ ինքն օրենքով է շարժվում, բայց հրաժարվում է կատարել դատարանի որոշումը։ Կարելի է երկար թվարկել առողջապահական համակարգը քանդող նախարարի հակասական և անհեթեթ հայտարարությունները, եթե նա անլուրջ պաշտոնյա չլիներ։

Նիկոլի հետ միասին Արսենը պետք է պատասխանատվության ենթարկվի երկիրն առողջապահական կրիզիսի հասցնելու համար, անգործության հետևանքով հազարավոր վիրուսակիրներ և դեռևս տասնյակ մահեր ունենալու համար, և երբ կգա այդ ժամանակը վստահ եմ, որ նույն Արսենը, հակասելով իր այսօրվա ասածներին, ցուցմունք է տալու իր շեֆի՝ Նիկոլի դեմ, բայց դա էլ իրեն չի փրկելու։ Արսենն է Նիկոլի կառավարության՝ մեկ տարում 10 անգամ ընդհանուր 15 մլն դրամ պարգևավճար ստացած Առողջապահության նախարարը, դրա համար էլ վարչապետը կորոնավիրուսը պինցետով էր հանում, արաղով ախտահանում և «ո՞ւմ շունն» անվանում։ Դե հիմա պինցետով հանեք կորոնավիրուսը, մինչև կգա Թորոսյան Արսենին նստեցնելու ժամանակը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր