ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մարուքյան-Փաշինյան հանդիպման ավարտը թեժ է եղել. «Հրապարակ»
09:10, 22.05.2020 | mamul.am
9794 | 2

«Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը, որ Փաշինյան-Մարուքյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել. Էդմոնն ասել է` ո՛չ նախկիններն են լինելու իշխանության, ո՛չ էլ դուք, մենք ենք լինելու․ հարցրինք ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին։ «Այո, եղել է»:

Բա Նիկոլն ի՞նչ է ասել դրանից հետո։ «Ոչինչ չի ասել, դուռը բացել, դուրս է եկել, իսկ թե ինչ դեմքով է նա դուրս եկել, կադրերը կան, կարող եք նայել»:

Դուք հիմա փաստացի բոյկոտում եք, չեք մասնակցում ԱԺ նիստերին։ «Այո, որովհետև մեր ֆիզիկական անվտանգության հարցը դեռ չի լուծվել»: Վախենում եք էլի՞ ծեծեն։ «Չենք վախենում, բայց կարծում ենք` այլևս չենք կարող խուսափել նման միջադեպերից, ատելության չափաբաժինը շատ մեծ է, այսինքն` ամեն անգամ, երբ մենք մոտենանք ամբիոնին, կարող է նման միջադեպ լինել»:

Ձեր պահանջը ո՞րն է` անվտանգության աշխատակիցնե՞ր դնեն ամբիոնի մոտ։ «Ոչ, քաղաքական գնահատական տան կատարվածին, մեղավորներին պատժեն։ Հասկանալի է, չէ՞, որ նախկին համատեղ աշխատանքն այլևս չի կարող լինել»: Ե՛լքը։ «Չկա՛»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր