ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ա՜յ ապիկար, էնքան ոչինչ ես, որ մտնում ես հիվանդանոց, բժիշկները չեն ճանաչում»․ Գ․ Պետրոսյան
11:00, 23.05.2020 | mamul.am
17364 | 4

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ահա, թե համավարակի տարածման կրիտիկական օրերին ինչով է զբաղված առողջապահության հետ ոչ մի աղերս չունեցող նախարար կոչեցյալը:
Լավ, եթե իսկապես վստահենք Նիկոլ Փաշինյանի՝ վեթթինգի (կադրերի մաքրազարդման) գաղափարին, ապա ի՞նչ գործ ունի այս անհասկանալի կերպարը կառավարությունում:
Մարդն էնքան պարապ ա, որ ֆեյսբուքյան հեգնական գրառումներ ա կատարում ու դրա համար աշխատավարձ ու պարգևատրում ա ստանում:
Ա՜յ ապիկար, էնքան ոչինչ ես, որ նախարար նշանակվելուց հետո մտնում ես հիվանդանոց, և քեզ բժիշկները չեն ճանաչում, ու դու էտքանից հետո, առանց ամաչելու, շարունակում ես զոդված մնալ քո աթոռին... Դա նշանակում ա, որ դու բժշկական աշխարհում էնքան ես ճանաչված, ինչքան ես Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտույում...
Համավարակը հելել-հասել ա ամենավտանգավոր սահմանին, մարդը Ֆեյսբուքում ծաղրուծանակով ա զբաղված:
Է՜յ, ա՜յ անբան, եթե ամոթի կտոր դեռ մնացել ա մեջդ, դիմումդ գրի ու ոլորտն ազատի քո անօգուտ ներկայությունից:
Չնայած՝ կարող ա դու չես որոշում քո անելիքը...
Ուզում եմ հասկանալ էլի՝ ինչո՞՞ւ պետք է քաղաքացին իր եկամուտներից քո նմանին կերակրի ու պարգևատրի, քո ո՞ր արժանիքի համար...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր