Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+23 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 54, 74 և 86 տարեկան․ ԱՆ
11:10, 23.05.2020

Մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 62 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ը հայտնում է, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին), տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 32 է:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր