Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արգենտինայի կառավարությունը կրկին հայտնվել է դեֆոլտի առաջ
00:15, 24.05.2020

Արգենտինայի դեֆոլտը պաշտոնապես ուժի մեջ է մտել Նյու Յորքի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին): Երկիրը չի վճարել 503 միլիոն դոլար կազմող կուպոնային վճարումները՝ Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ թողարկված դոլարային պարտատոմսերի երեք թողարկման համար: Այս պարտատոմսերը պետք է մարվեն 2021, 2026 և 2046 թվականներին: Այս վճարումները պետք է իրականացվեին ապրիլի 22-ից, սակայն Արգենտինան պաշտոնապես ունի 30 օր մուծումն իրականացնելու համար, որպեսզի խուսափի դեֆոլտից: Այս ժամանակահատվածում Արգենտինայի կառավարությունը հույս ուներ համաձայնեցնել պարտատերերի հետ իր արտաքին պարտքի վերակառուցումը, որը կկազմեր 65 միլիարդ դոլար: Սակայն հիմա չի հաջողվել իրականացնել այն, և նախօրեին կառավարությունը երկարաձգել է այս գործընթացը մինչև հունիսի 2-ը: Արգենտինան մտադիր չէ վճարել այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք չեն բերվել նոր պայմանավորվածություններ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր