ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս բոլոր ընտրությունները և հանրաքվեն անցկացնել փոստով և համացանցով: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը:
Փաստաթուղթը Պետդումա է ներկայացվել մայիսի 13-ին, և նույն օրը անցել է խորհրդարանի ստորին պալատի բոլոր երեք ընթերցումները: Մեկ շաբաթ անց այն հաստատվել է Ֆեդերացիայի խորհրդի կողմից: