Բրազիլիայում պաշտոնաթող զինվորականները կանխատեսում են, որ, հնարավոր է, քաղաքացիական պատերազմ սկսվի Դաշնային Գերագույն դատարանի գործողությունների հետևանքով, որը հետաքննություն է սկսել նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ, հայտնում է UOL-ը: Բրազիլիայի արդարադատության և հանրային անվտանգության նախարար Սերխիո Մորուն հրաժարական է ներկայացրել ապրիլի 24-ին: Նա նշանակվել էր նախագահի կողմից` կոռուպցիայի դեմ պայքարի համար և հեռացվել, երբ Բոլսոնարուն պաշտոնանկ էր արել դաշնային ոստիկանության պետին: Մորուն կարծում է, որ Բրազիլիայի նախագահն այդ քայլով ցանկացել է կանխել իր որդիների մասնակցությամբ քրեական գործերի հետաքննությունը»: |