ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» մանկատուն: Ողջ համացանցը երեկ շոկի էր ենթարկել յոթամյա Ալեքս Ստեփանյանի պատմությունը: Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում մոր և այդ մոր ամուսնու հետ ապրող փոքրիկին այդ ամուսին կոչված կենդանին պարբերաբար նվաստացրել ու տանջել է, լինելով քրոնիկ ալկաշ՝ ստիպել է երեխային իր հետ օղի խմել, երեխային շպրտել են քնելու սառը բետոնի վրա, օրերով քաղցած են պահել: Մնացած նվաստացումների մասին չեմ պատմի: Մանկատունը, այո, երեխայի համար լավագույն վայրը չէ, բայց ես երիցս այն համոզմանն եմ, որ ցանկացած մանկատուն նման հրեշավոր ընտանիքից լավ է: Հ.Գ. Հա, մեկ էլ մի խնդրանք խիստ բարեպաշտներին: Ինձ հանկարծ նամակ չգրեք ու բարեկրթության դասեր չտաք, թե չի կարելի մարդուն կենդանի կոչել և ինձ չի սազում էդ լեքսիկոնը։ |