ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ոստիկանությոʹւն, հետամուտ եղեք մարզպետի հայտարարություններին». Արմեն Եղիազարյան
22:45, 27.05.2020 | mamul.am
5650 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս էլ որերորդ անգամն է, երբ Լոռու մարզպետի աթոռը զբաղեցրած անձը հանցագործության կամ հանցագործի մասին հայտարարություն է անում։ Կարծում եմ, որ ՀՀ Ոստիկանությունը կրկին անգամ պետք է հասկանա՝ կոնկրետ ինչ հանցագործության մասին է խոսքը, երբ մարզպետը օգտագործում է «կավատներ» արտահայտությունը։
ՀՀ ոստիկանությոʹւն, կա՛մ հետամուտ եղեք այս մարդու՝ հանցագործությունների մասին հայտարարություններին, կա՛մ ֆիքսենք, որ ասվել է հերթական անպատասխանատու արտահայտությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր