Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացրեք՝ ինչ աստիճանի են ոմանք ուզում մարդկանց մոլորեցնել, իբր երկնքից ինչ-որ բան են շաղ տալիս: Նոր խոսել եմ Armenian Helicopters LLC պատասխանատուի հետ, նա հայտնեց, որ վերջին երկու օրը Երևանի վրա թռիչք չեն ունեցել, այս տեսանյութն անցյալ տարվա է և ուղղաթիռից վարդի թերթիկներ են շաղ տալիս: Ավելացնեմ, որ սա մեր սանավիացիայի ուղղաթիռը չէ: Հ.Գ. Հուսով եմ իրավապահները կսկսեն ուսումնասիրել նմանատիպ նյութերի տարածման նպատակը»: |