ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Երևանի քաղաքապետարանը հանգստյան 3 օրերին պոլիկլինիկաներում հերթապահություն է սահմանել
09:15, 29.05.2020 | mamul.am
3187 | 0

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29, 30, 31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10:00-ից մինչև 15:00: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ թիվ 8, թիվ 1, թիվ 17 պոլիկլինիկաներում և Գրիգոր Նարեկացի ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր