Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29, 30, 31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10:00-ից մինչև 15:00: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ թիվ 8, թիվ 1, թիվ 17 պոլիկլինիկաներում և Գրիգոր Նարեկացի ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն»։ |