ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+22 °C
Մասիս Մայիլյանը՝ Արցախի ԱԳ նախարար, Սամվել Բաբայանը՝ ԱԽ քարտուղար
10:15, 29.05.2020 | mamul.am
5545 | 0

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում հայտնել է կադրային նոր նշանակումների մասին: Այսպես, Սամվել Բաբայանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար, Մասիս Մայիլյանը` Արտաքին գործերի նախարար, Սամվել Շահրամանյանը` Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։ Վերջինը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվել է Կամո Աղաջանյանը՝ ազատվելով ոստիկանապետի տեղակալի պաշտոնից։ Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին հարցերով։

Խոսելով Մասիսի Մայիլյանի նշանակման մասին՝ ԱՀ նախագահն ասել է․ «Խնդրում եմ սա չհամարել քաղաքական առևտուր: Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ համաձայնվել ենք միասին ստանձնել պատասխանատվությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր