ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Տերմինալներից գողություն կատարողների խումբ է բացահայտվել
20:20, 29.05.2020 | mamul.am
4294 | 0

Մայիսի 27-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Խորենացու փողոցի տերմինալը փորձում են գողանալ: Քրեական հետախույզներն անմիջապես մեկնել են դեպքի վայր և մինչ նշված հասցե հասնելը` նկատել են կասկածելի անձանց, որոնք դիմել են փախուստի։ Ոստիկանները հետապնդել ու Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում բռնել են 22 և 26-ամյա երկու երիտասարդի և բերման են ենթարկել բաժին: Պարզվել է, որ ժամը 03.30-ին երիտասարդները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են վճարային տերմինալը և դրամարկղից գումար գողացել: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետաղադրամներ:
Պարզվել է նաև, որ մայիսի 21-ին և 24-ին երիտասարդները նույն եղանակով գողացել են նաև Մաշտոցի պողոտայի և Աբովյան փողոցի վճարային տերմինալների մետաղադրամի և թղթադրամի ընդունիչ սարքերը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Երիտասարդները ձերբակալվել են։
Քննությունը շարունակվում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր