ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը
11:05, 30.05.2020 | mamul.am
5489 | 0

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը` համաձայն Worldometers կայքի տվյալների։

Ամբողջ աշխարհում ներկա պահին կա 6 035 097 հիվանդ, մահացել է 366 920 մարդ, ապաքինվել՝ 2 661 776 մարդ:
Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է համավարակի 1 793 530 դեպք, որից 104 542-ը՝ մահվան ելքով:
ԱՄՆ-ին հաջորդում է Բրազիլիան՝ համավարակի 468 338 դեպքով, մահվան ելքերը՝ 27 944: Ռուսաստանում արձանագրվել է համավարակի 387 623 դեպք, 4374-ը՝ մահվան ելքով: Իսպանիան գտնվում է 4-րդ հորիզոնականում: Վարակակիր է 285 644 մարդ, 27 121-ը՝ մահվան ելքով: Մեծ Բրիտանիան՝ 271 222 դեպք, 38 161-ը՝ մահվան ելքով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր