ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մենք լավ չենք ապրի, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել». Վահրամ Թոքմաջյան
00:10, 01.06.2020 | mamul.am
5182 | 1

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք լավ չենք ապրի, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել: Այս մասին մեզ ուղիղ տեքստով ասել է Տեր-Պետրոսյանը և անուղղակի ակնարկել Սերժ Սարգսյանը: Իմ կողմից հավելեմ, որ խոսքը միջազգային ընդունելի լուծման մասին է:

Մենք չենք ունենա նաև ինքնիշխանության բարձր աստիճան, քանի դեռ հարցը նույն՝ միջազգային ընդունելի լուծման չի արժանացել: Ակտիվ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, հիմնականում, աշխատում են չխոսել այս մասին: Քանի դեռ ես նման հայտ չեմ ներայացրել, կարող եմ ասել: Ի դեպ, բացարձակ ինքնիշխանություն չի լինում: Բացարձակ ինքնիշխան չէին ո՛չ Հռոմեական կայսրությունը, ո՛չ Բյուզանդիան, ո՛չ Մոնղոլական կայսրությունը և ո՛չ էլ ներկայիս գերտերությունները՝ ԱՄՆ-ը կամ Չինաստանը: Յուրաքանչյուրն իր չափով կախված է պրովինցիաներից, նվաճումներից կամ այդ պահին գործող աշխարհակարգից: Նույնկերպ, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել՝ դատարկ խոսակցություն է ռուսական ազդեցության ուժի հնարավոր նվազումը: Եթե հետխորհրդային տարածքի կոնֆլիկտների լուծման կախարդական փայտիկը գտներ Վաշինգթոնը, այն վարվելու էր նույն կերպ, ինչպես վարվում է Մոսկվան: Անկախ այն հանգամանքից, թե ինչ հեղափոխություն կանեինք մենք, նույն Վաշինգտոնը չէր արտահանձնի իր մոտ փրկություն գտած կոռուպցիոներներին, հանցագործներին: Սա աքսիոմա է: Եթե մենք լինեինք գերտերություն, ապա վարվելու էինք նույն կերպ: Ստիպելու էինք, որ փոքր ժողովուրդների կողմից բանակցողները չկարողանային պատշաճ ներկայանալ:

Քանի դեռ մենք ունակ չենք ինքնուրույն ազդելու գործընթացների վրա, կարիք ունենք խուսանավելու: Քանի դեռ դու չունես այնպիսի ուժայիններ, որոնք օպերացիա կանեն Բաքվում, ասենք՝ Ալիևի որդուն կստիպեն սեքսով զբաղվել իշու հետ ու շանտաժի միջոցով կկորզես հայանպաստ ստորագրություն, ստիպված ես հանդուրժել այս հայեցակարգը: Ի դեպ, մեր ուժը նաև չի պատում Պուտինի եռաշերտ մահճակալը տեղավորել Իլոն Մասկի նոր ստեղծած հրթիռի վրա և անհետ ուղարկել տիեզերք:

Քանի դեռ քո ուժայինների մի ստվար խումբ ամենօրյա ռեժիմով զեկուցում են ոչ Հայաստանին, ապա ինքնիշխանության նույնիսկ միջանկյալ աստիճանի մասին պետք է մոռանալ: Հրացանները, համազգեստն ու արտաքին տեսքը փոխակերպած հայ բոլշևիկները պատրաստ են նույն ծառայությունը մատուցել Կենտրոնին, ինչն արեցին նրանց նախապապերը 1920թ. մայիսին: Լավ է, որ այս տեքստը գրում եմ մայիսյան վերջին օրով: Ինքնիշխանության գոնե այս աստիճանի ու հնարավոր աճի շուրջ է, որ պետք է կայանա մեր հնարավոր հասարակական կոնսեսուսը: Մնացածը՝ ներքին քաղաքական զբաղմունքներ են՝ արևածաղիկ կեղևազերծելուն զուգահեռ:

Ռուսները չեն սիրում, երբ փորձում ես ազատվել իրենցից: Թե ինչպես են արձագանքում, դա այլ խոսակցության թեմա է: Նորանկախ պատմության մեջ մի քանի անգամ, ցավոք, առիթ ունեցել ենք տեսնելու:

Ես զգում եմ, որ կրկին, ցավոք, հեռու չէ այն պահը, երբ պետք է որոշում կայացնենք վերոհիշյալ կոնսեսուսի շուրջ: Ու այստեղ էական չէ, թե ով է իշխանության՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը, թե Փաշինյանը: Խոսքն ինքնիշխանության կոնսեսուսի մասին է, այլ ոչ՝ արտաքին քաղաքական բևեռ փոխելու: Ինձ չեք հավատո՞ւմ՝ գնացեք հարցրեք հարևան վրացիներից, թե ինչպես հատուցեցին, երբ փորձեցին ոչ թե ինքնիշխանության բարձր աստիճան ունենալ, այլ գոնե աշխարհաքաղաքական բևեռ փոխել:
ԿԳԲ-ի մայոր, բրիտանացի շպիոն, ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից հավաքագրված, ջհուդամասոնական օրակարգերի... լավ, էս մեկի հետ կապ չունեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր