ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Իսկ դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում». Արման Աբովյան
02:05, 01.06.2020 | mamul.am
6308 | 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բավական է ինքներս մեզ խաբենք, որ ադրբեջանցիների հետ հնարավոր է քաղաքակիրթ ձևով պայմանավորվել:

Դեռ ինչքա՞ն հայի արյուն պետք է թափվի, որպեսզի հասկանանք մի պարզ ճշմարտություն` թուրք-ադրբեջանական հրեշը երբեք և ոչ մի դեպքում չի հրաժարվի մեզ ոչնչացնելու պանթուրքիզմի իր ծրագրից:

Ես չգիտեմ, թե ինչ այլ բան կարելի է բանակցել այդ բարբարոսների հետ` Ալիևի ամենօրյա պատերազմական սպառնալիքներից հետո:

Այսօր առանձնացավ Ադրբեջանի գլխավոր ռազմական գերատեսչությունը, ուղղակիորեն ասելով, որ իրենց համար ուժային գործոնը հիմնական փաստարկն է և իրենք պատրաստ են մեզ ոչնչացնել:

Ժողովո՛ւրդ, իսկ դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում:

Հ. Գ. Եվ բոլոր նրանք, ովքեր կոչ են անում թուրքերին և ադրբեջանցիներին ներել, պետք է ուղարկվեն առաջնագիծ, խրամատներ, թող որ նրանք այնտեղ ադրբեջանական փամփուշտների ներքո «պատրաստվեն խաղաղության» որքան ուզում են:

Բավական է դավաճանական քարոզչություն իրականացնել Հայաստանում: Բավական է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր