ԱՄՆ-ի ողջ տարածքում տարածվում է սուր վարակիչ ու մահացու վիրուսը, որն սպառնում է ճագարների պոպուլյացիային: Վարակակիր ճագարները կաʹմ ոչ մի ախտանշան չեն ունենում մինչև հանկարծամահ լինելը, կաʹմ էլ կարող են տառապել դողէրոցքից, այտուցներից, ներքին արյունահոսությունից ու երիկամային անբավարարությունից: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ճագարների հեմոռակիկ հիվանդության 2-րդ տեսակն սպառնում է միայն ընտանի ու վայրի ճագարներին: RHDV2-ը կապ չունի կորոնավիրուսի հետ ու տարածվում է միայն ճագարների, նապաստակների ու նրանց ցեղակից վայրի խոտադիրների շրջանում: |