ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դուք կին ընդդիմադիր գործչի նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք». Անի Սամսոնյան
10:50, 01.06.2020 | mamul.am
9215 | 1

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգարժա՛ն պարոն վարչապետ, Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ, երբ ես Ձեզ հարցրի Ղալումանների վերաբերյալ առկա հնարավոր կոռուպցիոն գործարքների և նախկինում կատարված չարաշահումների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստեր: Դուք զայրացաք և սպառնացիք հանձնարարել ստուգել իմ ազգականներին։ Այդ հարցուպատասխանից հետո իշխանական պատգամավորին պատկանող օրաթերթում հրապարակվեց հոդված իմ նախկին ամուսնու գործունեության վերաբերյալ՝ շաղախված ստով և փորձ անելով ինձ կապել ինչ-որ գործարքների հետ։ Ըստ էության Դուք ժամանակ չեք կորցրել և հանձնարարել եք ոչ միայն ստուգել, այլև շատ արագ հրապարակել այն, որպեսզի մարդիկ մոռանան Ղալումյաններին և զբաղվեն իմ անձնական կյանքով։

Պետք է ասեմ, որ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք։

Անձնական կյանքիս անհաջողության գործոնով ինձ հեղինակազրկելու Ձեր ջանքերը միայն Ձեր մշակույթի և որակի վաստակն են։

Դրանով ուզում եք ինձ լռեցնել և ճնշել որպես քաղաքական գործիչ։ Ասեմ՝ Դուք լավ չեք ճանաչում Ձեր ընդդիմախոսին։ Ինձ լռեցնելու բոլոր փորձերով վատնում եք Ձեր ժամանակը, որովհետև ես ամեն ինչին պատրաստ եմ եղել և շարունակում եմ մնալ պատրաստ։

Պարո՛ն վարչապետ, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ամրություն և խաղաղություն Ձեր ընտանիքին։ Ապաքինվեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր