Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 484.83, EUR 571.91, RUB 6.61, GBP 634.16
+26 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են
18:15, 01.06.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են:

«Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:

Այսպիսով, եթե կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակի և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին, նոր դիմումը կարող եք ներկայացնել մինչև 2020 թ.-ի հունիսի 25-ը:

Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներին, այն կերկարաձգվի մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր