ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
101-ամյա կինն ապաքինվել և դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից
11:30, 02.06.2020 | mamul.am
4619 | 0

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը տեղեկացնում է. «1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը:
Մեկ շաբաթից ավելի նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու: Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր