ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Բագրատյան Հրանտն ասում է՝ եթե ես լինեմ Ալիևի տեղը, մի 3-4 ամսից կհարձակվեմ». Արմեն Փամբուխչյան
13:05, 02.06.2020 | mamul.am
8948 | 2

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բագրատյան Հրանտը «եթերի» ժամանակ ասում ա՝ եթե ես լինեմ Ալիևի տեղը, մի 3-4 ամսից կհարձակվեմ:

Այո՛, էն նույն Բագրատյանը, ով վարչապետ ա աշխատել Հայաստանի, կրկնեմ՝ Հայաստանի:

Ուզում եմ իրա տեսակին փոխանցել, որ արդեն երկու տարի ա ինքն ու իր նմանները Հայաստանի ներսում ալիև են աշխատում, նենց որ ինքն արդեն վաղուց էդ տեղում ա, կարա հարձակվի, բայց մի բան մոռանում ա/են, որ թե՛ իրանք, թե՛ ալիևները պարտվել ու պարտվելու են:

Հ.Գ. երբ իշխանության գալու մոլուցքից դառնում են «ազգի» դավաճան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր