ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մահերի և առողջապահական քաոսի պատասխանատուն Փաշինյանն է». Էդուարդ Շարմազանով
13:50, 02.06.2020 | mamul.am
6869 | 3

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեցօր կրկնապատկվող մահերի և առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին, որ մեր երկրում տեղի ունենա առողջապահական, հումանիտար և տնտեսական քաոս:

Երբ ժամանակին ասում էի, որ սահմանափակումները պետք չէ հանել, քանի դեռ կորոնավիրուսի ալիքն իր պիկին չի հասել, պրն աննախադեպը սովորության համաձայն իր «էշն էր քշում» և հանցավոր համառությամբ վերացնում սահմանափակումները:

Արդյունքում օրական ունենում ենք հարյուրավոր վարակվածներ և մահեր:

Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում:

Այլևս ամեն բան կախված է միայն Աստծուց և մարդկանց զգոնությունից:

Իսկ նրանք, ովքեր փորձում են պատճառաբանել, թե ողջ աշխարհում է իրավիճակն այսպիսին, թող նայեն հարևան Վրաստանին և պատկերը պարզ կլինի. կորոնավիրուսը միանշանակ հնարավոր է հաղթահարել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր