Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.83, EUR 570.56, RUB 6.57, GBP 633.62
+18 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել»․ Աննա Հակոբյանը՝ ընտանիքի առողջության մասին
21:25, 02.06.2020

«Մեր ինքնազգացողությունը բավականին լավ է: Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր մի քիչ՝ 7.2, Արփիի ջերմությունն իջել էր՝ 5.1, բայց այսօր առավոտյան երկուսինն էլ կարգավորվել էր. ևʹ Շուշանինը, ևʹ Արփիինը նորմայի սահմաններում էր»,- «Ազատության» հետ զրույցում՝ խոսելով իրենց առողջական վիճակի մասին, ասել է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը՝ նշելով, որ Փաշինյանը, ինքը և Մարիամը ջերմություն չունեն:

Նա տեղեկացրել է, որ իրենց տեսակցել է մանկաբույժը, քանի որ ավելի շատ Արփիի համար են անհանգստանում, թեպետ գիտեն, որ երեխաներն ավելի թեթև են տանում վիրուսը: «Տնային պայմաններում բոլոր հետազոտություններն, ինչը որ հնարավոր է, արեցինք, և բժիշկները զգուշացրեցին, որ այս վիրուսի վտանգը նրանում է, որ ամեն պահի կարող է իրավիճակը փոխվել: Հոդացավեր եղել են մեծերի մոտ, բայց դրանք անհանգստացնող չափերի չեն հասնում»,- ասել է Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իրենց ընտանիքի անդամների վարակված լինելն անակնկալ է եղել․ «Վարչապետ Փաշինյանը, որն ամեն օր աշխատում է, և Մարիամը, որը հանրային վայրերում հաճախ է լինում, թեև տնից է աշխատում, միշտ հետևել են կանոններին»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել»․ Աննա Հակոբյանը՝ ընտանիքի առողջության մասին
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր