ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Սաակաշվիլին բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ուղարկել է «գրողի ծոցը»
17:05, 03.06.2020 | mamul.am
9841 | 0

Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի նորանշանակ ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ժամանակ կորցրել է ինքնատիրապետումը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, գրում է newsone.ua-ն։

Միխայիլ Սաակաշվիլիին հարցրել են, թե ե՞րբ տեսանելի կլինեն բարեփոխումները։ «Ե՞րբ կլինի կոնկրետ բարեփոխում․ ի՞նչ է սա նշանակում: Գրողի ծոցը թող գնան նրանք, ովքեր այդպես են մտածում: Ես զզվել եմ դրանից․.. Ձեռքերդ հեռո՛ւ ինձնից, ամեն ինչ ձեր ձեռքերում է: Ինքներդ շարժեք ձեր ձեռքերը, գրողը տանի»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ուղարկել է «գրողի ծոցը»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր