ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը
16:50, 03.06.2020 | mamul.am
9428 | 0

2020թ. հունիսի 3-ին 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Արմեն Խաչատրյանը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Արմեն Ավագի Խաչատրյան

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։ 2003-2010 թվականներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ 2010թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: 2010թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 2010թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ: 2017թ. ազատվել է դեսպանի պաշտոնից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր