«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ողջ տարածքում արձանագրվում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի աննախադեպ աճ: Ցավոք, գնալով շատանում են նաև մահվան դեպքերը։ Երեկվա դրությամբ 1 մլն բնակչին ընկնող ցուցանիշով Հայաստանը 251 երկրների մեջ 28-րդ տեղում էր: Այն, որ իրականում բավականին լուրջ ու անվերահսկելի համաճարակային իրավիճակ է տիրում մեր երկրում, խոստովանում են նաև իշխանությունները։ Երեկ էլ հայտարարվեց, որ նոր խստացումներ են սահմանվում դիմակի կրման հարցում, այսինք՝ դիմակ կրելու ենք միշտ, ամենուր, մեր տանից բացի: Ավելին, պարետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ ակնարկեց, որ նոր, ավելի կոշտ սահմանափակումները, այդ թվում՝ պարետային ժամը, հնարավոր են՝ որպես ծայրահեղ գործիքակազմ»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ |