ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԼՀԿ բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ
20:10, 04.06.2020 | mamul.am
4261 | 0

2020 թվականի հունիսի 3-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ ս/թ մայիսի 19-ին, հունիսի 3-ին մի քանի անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրասենյակ է զանգահարել մեկ անձ՝ նշելով նրան նույնականացնող տվյալներ, որն իր, ինչպես նաև խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, սպառնացել կյանքին ու առողջությանը՝ նաև ուղարկելով համապատասխան հաղորդագրություն: ՀՀ գլխավոր դատախազությունից հարղոդումն ուղարկվել է ՀՀ Ոոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում Էդմոն Մարուքյանը տվել է նույնաբովանդակ հաղորդում, պնդել բողոքը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՀԱՄԱԴՊ վարչության ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնում վերոնշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր