«Կունենանք շատ մեծ պրոբլեմներ»․ «Գազպրոմ Արմենիա»-ն պնդում է թանկացման հայտն ու խոսում սպառնալիքներից, գրում է «Ազատությունը»: Նշենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացել է քննարկում: ««Գազպրոմ Արմենիայի» սակագնի բարձրացման հայտով աշխատավարձային ֆոնդը պետք է կազմի 18,9 մլրդ դրամ՝ 6954 աշխատակիցների դեպքում: Բայց ՀԾԿՀ-ն նախատեսում է, որ աշխատավարձային ֆոնդը կազմի 14,7 մլրդ դրամ՝ 5383 աշխատակցի դեպքում»,- քննարկման ժամանակ ասել է հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը: |