«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկզբից շտապօգնության մեքենան բերեց մի կնոջ մոտ 3-4 տարեկան աղջկա հետ: Երեխան իրեն կորցրած էր զգում: Հետաքրքրվեցի, թե ո՞ր մեկն է հիվանդ, պարզվեց երկուսի մոտ էլ կորոնավիրուս էր: Հետո ինձ ճանաչած մի տղամարդ մոտեցավ ու սկսեց աղմկել, որ սրտի առիթմիայով ու կորոնավիրուսով իր հարազատին չեն հոսպիտալացնում: Բացատրեցի, որ երևի տեղ չկա, բայց դա իրեն չհանգստացրեց ու շարունակեց աղմկել: Դրոնի թռիչքից ամենաշատը ոգևորվեցին անկյունում մի կտոր հաց ուտող շտապօգնությունների բրիգադները (թեև, այնքան հոգնած էին, որ դա միայն իրենց հայացքից էր զգացվում): Հ.Գ. Իսկ բոլոր նրանք, ովքեր չեն հարգում հակահամաճարակային կանոնները, գործում են թե այդ 3-4 տարեկան բալիկի, թե առիթմիայով հիվանդի և թե բուժաշխատողների դեմ»։ |