Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.84, EUR 543.30, RUB 6.81, GBP 602.38
+28 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հանրակրթությունը շարունակում են ղեկավարել ընտրակեղծարարներ, երեխու ծնողի ձեռքին նայող ագահներ»․ Վ․ Թոքմաջյան
23:15, 05.06.2020

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր է արդեն, շատերը զարմացած են, որ դպրոցական միջոցառումներ են կազմակերպվում, ատեստատներ են բաժանվում, տակից քեֆեր են արվում:
Օրինախախտ քանի՞ տնօրենի հետ է լուծվել աշխատանքային պայմանագիրը: Նկատողությունը հաշիվ չէ: Մարդիկ փաստացի նաև անչափահասների առողջությունն էլ են վտանգի տակ դրել:
Գիտե՞ք ինչու է այդ ամենն արվում՝ հայի թիթիզությունը մի կողմ դրված:
Պատասխանը շատ պարզ է: Մեր կարևորագույն կրթական օղակը՝ հանրակրթությունը, շարունակում են ղեկավարել ընտրակեղծարարներ, կաշառակերներ, պաշտոնին ոչ համապատասխան անգետներ, երեխու ծնողի ձեռքին նայող ագահներ, ուսուցչի հոգին հանող դևերը:
Իշխանափոխությունից հետո, էդ մարդկանց զգալի մասի սիրտը դող էր ընկել: Տակները լիքո ախքո կա: Իրենք ամեն րոպե սպասում էին, որ իրենց հետևից գալու են: Իսկ ոչինչ չեղավ: Մի քանիսի հետևից եկան, սրանք թալանածի 1/100-րդ իբր փոխհատուցեցին ու շարունակում են պաշտոնավարել: Հասկանո՞ւմ եք չէ, մարդը, ասենք, ինչ հնարավոր է, տարել է դպրոցից, դատարանով իր մեղքն ընդունում է ու նույն տեղում կամ գնում մի ուրիշ տեղ տնօրեն է աշխատում: Հարյուր անգամ ներկայացրեցինք, թե ինչ անել էդ ինստիտուտի հետ, ինչպես փոխել, ինչ չափանիշներ սահմանել, հետկանչի ինչ գործիքակազմ դնել: Էհ...
Իսկ երբ որ մարդիկ տեսնում են իրենց արածները մարսում են, դառնում է էն հայտնի սկետչը. «հետ եկեք, կատակ էին անում»:
Ի դեպ, կարող է նույն զարմանքն ապրեք, երբ իմանաք, որ, ասենք, գործի ընդունելուց նորից փող են վերցնում, բայց թվերն են աճել, որովհետև վտանգը մի քիչ մեծ է: Ու էս ձև հետաքրքիր առօրյա»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր