Քիչ առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ չորսից ավելի ոստիկան խեղդամահ անելով և բիրտ ուժի կիրառմամբ փորձում էին գետնին տապալել և ձերբակալել քաղաքացու, ով չէր կրում դիմակ։ Ավելին, նման անհամաչափ ուժը կիրառվում էր այն դեպքում, երբ քաղաքացին բարձրաձայն գոռում, աղերսում էր «չխեղդել, չցավեցնել», քանի որ ինքը պատրաստ է կատարել ոստիկանների հրահանգները։ Չնայած այդ ամենին, միևնույն է, ոստիկանները շարունակեցին բիրտ ուժի կիրառումը։ Ասում են՝ վերջին օրերին վարչապետը նկատում է, որ հանրությունը բացարձակապես չի կատարում կառավարության և հատկապես իր հրահանգները։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ վարչապետին անհանգստացնում է ոչ թե այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, այլ այն, որ ակնհայտ նկատվում է վարչապետի իշխանության գահավիժումը։ |