ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 452.70, EUR 484.71, RUB 8.02, GBP 566.33
+8 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին և նրա խոսնակին
22:50, 05.06.2020 | mamul.am
7157 | 1

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա մամուլի խոսնակին՝ Մանե Գևորգյանին։ Այս մասին տեղեկանում ենք DataLex Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։

Արթուր Վանեցյանը պահանջում է պարտավորեցնել վարչապետին և նրա խոսնակին զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել, հերքման տեքստը հրապարակել, ինչպես նաև պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել։

Հայցի պատճառը եղել է Մանե Գևորգյանի ապրիլի 29-ի ֆեյսբուքյան գրառումը:

Վարչապետի մամուլի խոսնակը գրել էր. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր