Իտալական Բերգամո քաղաքի դատախազությունը, որը ուսումնասիրում է համավարակի ընթացքը և իշխանությունների քայլերը կորոնավիրուսի տարածմանը, հարցաքննության է հրավիրել վարչապետ Ջուզեպպե Կոնտեին, հայտնում է ANSA-ն: «Ուրբաթ կպատասխանեմ հարցերին և պատշաճ կերպով կներկայացնեմ ինձ հայտնի փաստերը: Դա իմ պարտականությունն է»,- հայտարարել է Կոնտեն: Նշվում է, որ այս հետաքննությունը վերաբերում է նրան, թե ինչո՞ւ իշխանությունները հրաժարվեցին Հյուսիսային Իտալիայի Բերգամո շրջանի երկու բնակավայրերը՝ Նեմբրոն և Ալցանո Լոմբարդոն «կարմիր գոտի» հայտարարել՝ կորոնավիրուսի առաջին դեպքերի հայտնաբերումից հետո: |