ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Բողոքի զանգվածային ցույցեր Բեյրութում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
10:45, 12.06.2020 | mamul.am
9366 | 0

Բեյրութի կենտրոնում բանակն ու ոստիկանությունը բողոքի զանգվածային ցույցերը ցրելու նպատակով արցունքաբեր գազ և նռնակ են կիրառել, հաղորդում է ТАСС-ը:

Նշվում է, որ ցուցարարները քարեր և պայթուցիկներ են նետել զինվորների վրա: Որոշ հատվածներում ցուցարարները կոտրել են բանկերի և մասնավոր գրասենյակների ցուցափեղկերը:

Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն ութ մարդ է վիրավորվել: Ոստիկանությունն արցունքաբեր գազ և մահակներ է օգտագործել ցուցարարների դեմ, որոնք փորձել են գրավել Լիբանանի Կենտրոնական բանկի շենքը:
Ցուցարարները կեսգիշերին փակել են երկրի հյուսիսում և հարավում գտնվող գրեթե բոլոր խոշոր մայրուղիները:
«Մենք սկսում ենք նոր հեղափոխություն, մեր համբերությունը հատել է»,- նշել է ցուցարար Մուստաֆա Ռիզկը:

Լիբանանում անկարգությունները նոր թափ են ստանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման հետևանքով. ազգային արժույթի փոխարժեքի՝ ամերիկյան դոլարի նկատմամբ անկումը 3900-ից հասել է 5000-ի: Հավաքվածները պահանջում են, որպեսզի պաշտոնանկ արվի Լիբանանի Կենտրոնական բանկի ղեկավար Ռիադ Սալյամ։

Բողոքի զանգվածային ցույցեր Բեյրութում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Բողոքի զանգվածային ցույցեր Բեյրութում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Բողոքի զանգվածային ցույցեր Բեյրութում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Բողոքի զանգվածային ցույցեր Բեյրութում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Բողոքի զանգվածային ցույցեր Բեյրութում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Բողոքի զանգվածային ցույցեր Բեյրութում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր