ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+19 °C
#Twitter-ը հեռացրել է հազարավոր հաշիվներ, որոնք կապված են եղել Չինաստանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ
15:45, 12.06.2020 | mamul.am
8790 | 0

Twitter-ը հեռացրել է 32 242 հաշիվ՝ կապված Չինաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ, քանի որ դրանք օգտագործվել են ապատեղեկատվություն տարածելու համար, հայտնում է Twitter-ի մամուլի ծառայությունը։

Ըստ սոցցանցի ներկայացուցիչների՝ հաշիվները կապված են եղել այդ երկրների իշխանությունների հետ և ներգրաված են եղել «տեղեկատվական գործողություններում», ինչը խախտում է սոցիալական ցանցի կանոնները: Ըստ սոցցանցի՝ հաշիվների մեծ մասը կապված է եղել Չինաստանի հետ (23 750 հաշիվ): Թուրքական ցանցը կազմված է եղել 7 340 հաշիվից, իսկ ռուսականը՝ 1 152:
Ստենֆորդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ միայն 23 հազար հաշիվ է հաղորդագրություններ ստեղծել, ևս 150 հազարը միայն տարածել են հաղորդագրությունները:
Twitter-ը հայտարարել է, որ չինական հաշիվները կապված են եղել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հայացքների առաջխաղացման, Հոնկոնգի հետ կապված իրավիճակի, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման հետ:
Ռուսական հաշիվները քարոզել են «Единая Россия» կուսակցության քաղաքական հայացքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր