ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Չինաստանի Բաոդինգ քաղաքում ռազմական դրություն է սահմանվել
17:10, 15.06.2020 | mamul.am
10758 | 0

Չինաստանի Հուբեյ նահանգի Բաոդինգ քաղաքում ռազմական դրություն է սահմանվել՝ հարևան Պեկինի մեծածախ շուկաներից մեկում կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է NBD-ն՝ վկայակոչելով իշխանություններին:
Բաոդինգում ապրում է ավելի քան 11,5 միլիոն մարդ: Քաղաքը գտնվում է Պեկինից 140 կմ հեռավորության վրա:
Պեկինի Ֆենգտա շրջանում գտնվող «Սինֆադի» շուկան կորոնավիրուսի բռնկման պատճառով փակվել էր հունիսի 13-ին: Ըստ իշխանությունների տվյալների, շուկա այցելած 517 մարդկանցից 45-ի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր