ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը եզրափակչում է. առցանց քվեարկությունը շարունակվում է
00:30, 19.06.2020 | mamul.am
5078 | 0

Քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանն, ով մասնակցում է հեղինակավոր World Folk Vision մրցույթին, անցել է եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ փուլ է անցել 100 մասնակից։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 115 երկրից 3950 երաժիշտ։

Կորոնավիրուսի համավարկով պայմանավորված՝ այս տարի մրցույթն անցկացվում է առցանց ձևաչափով, հաղթողը նույնպես որոշվելու է առցանց քվերարկությամբ։ Մարիաննա Գևորգյանին աջակցելու համար անհրաժեշտ է գրանցվել և քվեարկել մրցույթի կայքում։

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր