ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Անիծվեր այն օրը, երբ խոսեցինք բժշկիդ հետ ու հասկացանք, որ քեզ կորցնում ենք»․ Զառա Արամյան
19:00, 19.06.2020 | mamul.am
47026 | 0

Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրտս պատել է խորը վիշտ... առավոտից ուժ եմ հավաքում, որ կարողանամ արտահայտվել... Ինձանից, ինչպես նաև շատերից այսօր գնաց մի մեծ բեկոր... ամեն մեկս, ով աշխատել, շփվել, ընկերություն է արել իրեն հետ, հիմա գլուխներս կախեցինք ու դեռ երկար ժամանակ կհիշենք իր անեկդոտներն ու հումորները, աշխատանքային հրահանգները... անսահման բարի ու ջերմ աչքերը... Սուրեն Ռշտունի... մեր Սուր ջան... քեզ շատ նեղացրեցին վերջերս... ախ, անիծվեր այն օրը, երբ խոսեցինք բժշկիդ հետ ու հասկացանք, որ քեզ կորցնում ենք... ժպիտը դեմքիդ էր, երբ հրաժեշտ էի տալիս քեզ... հանգչիր խաղաղությամբ, իմ լավ ընկեր...»:

Հիշեցնենք, որ այսօր կյանքին հրաժեշտ է տվել հայտնի ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Ռշտունին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր