ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է միլիոնը
13:05, 20.06.2020 | mamul.am
8653 | 0

Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը: Առողջապահության նախարարությունը նաև հրապարակել է մեկ օրում վարակվածների ռեկորդային թիվը, որը կազմում է 54 771 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1206 մարդ։

Սան Պաուլոյում գրանցվել է համավարակի դեպքերի ամենամեծ թիվը՝ 211 658 մարդ, որին հաջորդում է Ռիո դե Ժանեյրոն՝ համավարակի 93 378 դեպք, մահվան ելքերը՝ 8 595։

Worldmeter կայքի վիճակագրության համաձայն՝ Բրազիլիան Լատինական Ամերիկայում առաջատարն է մահվան ելքերի և հիվանդների ցուցանիշով ու աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ կորոնավիրուսով հիվանդների թվով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր