ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Վաղը Արեգակի օղակաձև խավարում կլինի
20:05, 20.06.2020 | mamul.am
5632 | 0

Բյուրականի աստղադիտարանը հայտնում է. «Հունիսի 21-ին տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը: Ի տարբերություն լրիվ խավարման՝ օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Այս «հրե օղակը» տեսանելի կլինի Ասիայից և Աֆրիկայից։
Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ կամ դրա մի մասը միայն: Օղակաձև խավարման ժամանակ Լուսինը, գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում և Երկրից դիտողի համար ունենալով ավելի փոքր սկավառակ, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ) և խավարման առավելագույն փուլում ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը` առաջացնելով «հրե օղակ»:
Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 04:45:58-ին, 06:40:04-ին հասնելով առավելագույն փուլին և կավարտվի 09:34:01-ին։ Լավագույն տեսանելիությունը կլինի Հնդկաստանի հյուսիսից և Չինաստանի հարավ-արևմուտքից, որտեղ այդ ժամանակ արդեն կեսօր կլինի։ Հայաստանից կդիտվի մասնակի խավարում՝ շուրջ 30%»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր