ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Նոր Ford Bronco-ն ու Bronco Sport-ը լուսանկարել են առանց քողարկման
00:35, 23.06.2020 | mamul.am
16473 | 0

Bronco6G առցանց ֆորումում հայտնվել են նոր Ford Bronco և Bronco Sport ամենագնացների լուսանկարները: Նկարներն արվել են Արիզոնայում գտնվող անապատում անցկացված պաշտոնական ֆոտոշարքի ժամանակ: Ավտոմեքենաների պրեմիերան տեղի կունենա 2020թ-ի հուլիսի 9-ին:
Ford-ի նոր ամենագնացը, որի համար կվերականգնվի Bronco անվանումը՝ կկառուցվի Ranger փիքափի T6 հարթակի վրա: Մեքենան հագեցած կլինի 2,3 լիտրանոց չորս մխոցային շարժիչով, որը զարգացնում է 270 ձիաուժ։ Այն կաշխատի տասնաստիճան ավտոմատ փոխանցման տուփով կամ յոթշարքանի «մեխանիկայով»: Բացի այդ, չի բացառվում 325 ձիաուժ հզորությամբ 2,7-լիտրանոց V6 մոդիֆիկացիայի կիրառումը։
Ինչ վերաբերում է փոքր «Bronco Sport»-ին, ապա այն կկառուցվի «Escape» քրոսովերի բազայի հիման վրա, որը վաճառվել է Ռուսաստանում Kuga անվան տակ: Շարժիչը կներառի 1,5 լիտրանոց երեք ցիլինդրանի, ինչպես նաև երկու լիտրանոց չորս ցիլինդրանի շարժիչ:
Ford Bronco-ի և Ford Bronco Sport-ի վաճառքի սկիզբը նախատեսված է հաջորդ տարվա սկզբին: Մեքենաները կհավաքվեն Միչիգանի գործարանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր