ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կորոնավիրուսից ապաքինվածը կարող է տառապել հիվանդության հետևանքներից ամբողջ կյանքի ընթացքում. գիտնականներ
20:50, 24.06.2020 | mamul.am
14848 | 0

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետները կարծիք են հայտնել, որ կորոնավիրուսը հաղթահարած մարդը կարող է տառապել հիվանդության հետևանքներից ամբողջ կյանքի ընթացքում, գրում է The Daily Telegraph-ը:
Յուրաքանչյուր 3-րդ հիվանդ, ով ապաքինվել է կորոնավիրուսից, իր կյանքի ողջ ընթացքում կարող է տառապել թոքերի վնասվածքից, ունենալ քրոնիկ հոգնածություն և հոգեբանական խանգարումներ: Ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսով վարակված և ապաքինված հիվանդների 30%-ը հետագայում կարող է ունենալ թոքերի ֆիբրոզ: Այս հիվանդության ընթացքում թոքերի շրջանում ձևավորվում են սպիներ, որոնք հանգեցնում են շնչառական ֆունկցիայի և թթվածնով արյան հագեցվածության խանգարումներին։
Ապաքինվածների կեսը կարող է ունենալ ֆիզիկական, հոգեկան ու կոգնիտիվ խանգարումներ, իսկ յուրաքանչյուր 10-րդ հիվանդի մոտ նկատվում է սրտային անբավարարություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր