ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ԱՄՆ-ում #COVID_19 նոր դեպքերի թիվը գերազանցում է ապրիլի ցուցանիշները. #NYT
21:25, 25.06.2020 | mamul.am
8762 | 0

Նախօրեին Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 35 հազար դեպք: Ըստ The New York Times-ի՝ ապրիլից ի վեր սա ամենաբարձր ցուցանիշն է։
Ամենաշատ դեպքերը շարունակում են արձանագրվել 20 նահանգներում: Ամենաբարդ իրավիճակը Ֆլորիդայում է (5508 նոր դեպք), Թեքսասում (ավելի քան 5 հազար դեպք) և Արիզոնայում (3,6 հազար): Այս երեք նահանգներում համաճարակի բռնկվելուց ի վեր ռեկորդային նոր դեպքեր են գրանցվել։
Փոխնախագահ Մայքլ Փենսը չափազանցված է անվանել մտահոգություններն ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի կապակցությամբ: Ըստ նրա՝ նոր դեպքերի քանակը նվազել է՝ հասնելով 20 հազարի, ապրիլին օրական ցուցանիշը կազմում էր մոտ 30 հազար, իսկ մայիսին՝ շուրջ 25 հազար:
Հավելենք, որ վարակվածների թվով Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին տեղում է, մահացել է 121797 մարդ՝ համաձայն Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների: Նշվում է, որ վարակվածների թիվը գերազանցել է 2381361-ը, ապաքինվել է 747 հազար մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր