ՀՀԿ երիտասարդներն ակցիա են իրականացնում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի առջև: Նրանք դեսպանին նամակ փոխանցեցին. «ՀՀԿ երիտասարդական կազմակերուպությունը նամակներ է հանձնել ոչ միայն ԵՄ պատվիրակությանը, այլև` ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների բոլոր դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, Եվրոպայի խորհրդի գրասենյակին: Նամակի բովանդակությունը հետևյալն է. պարունակվում է նկարագրություն իրավական և քաղաքական տեսանկյունից ամենաթողության մասին, որը տեղի է ունենում ՀՀ-ում՝ Սահմանադրական դատարանի հետ»,- ասաց մասնակիցներից մեկը: Նրանց խոսքով` եվրոպական միջազգային կառույցները կա՛մ կողմ են, կա՛մ լուռ են ՀՀ-ում տիրող իրավիճակի հետ կապված: «Արտակարգ դրությունը պահպանվում է լոկ մի նպատակով, որ ակցիաներ հնարավոր չլինի իրականացնել: Բայց ինչպես տեսնում եք, ակցիայի բոլոր մասնակիցները դիմակներով են, հնարավորինս պահպանվում է սոցիալական հեռավորությունը»,- հայտնեցին ՀՀԿ-ականները: |