ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու պատուհանը փակվում է». ԱՄՆ առողջապահության նախարար
14:15, 29.06.2020 | mamul.am
11980 | 0

ԱՄՆ իշխանություններին քիչ ժամանակ է մնացել` կորոնավիրուսի տարածումը վերահսկողության տակ վերցնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը, գրում է Financial Times-ը։
«Հնարավորությունների պատուհանը փակվում է»,- ասել է Ազարը: Նա կոչ արել է պետական մարմիններին` ջանքեր գործադրել թեստավորման անցկացման և արդեն իսկ հիվանդությունից ապաքինված մարդկանց արյան պլազման` որպես դեղամիջոց օգտագործելու համար: «Մենք պետք է գործենք, մեզանից յուրաքանչյուրը պետք է ձեռնարկի անհատական միջոցներ։ Մենք պետք է պահպանենք սոցիալական հեռավորությունը, պետք է դիմակներ կրենք»,-ասել է նախարարը:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 2,54 միլիոն դեպք, մահացել է 125,8 հազար մարդ: ԱՄՆ-ին բաժին է ընկնում աշխարհում հայտնաբերված և մահվան դեպքերի շուրջ մեկ քառորդը: Միայն Նյու Յորքում մահացել է ավելի քան 30 հազար մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր