ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել․ ԱՀԿ
16:25, 29.06.2020 | mamul.am
7346 | 0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեկ օրում գրանցել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ։ Ըստ կազմակերպության տվյալների՝ վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 189 հազար նոր դեպք, գրում է ТАСС-ը:
Նշվում է, որ համաճարակի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել Միացյալ Նահանգներում․ նոր դեպքերը գերազանցել են 40 հազարը: Գրեթե նույն ցուցանիշը գրանցվել է Բրազիլիայում: Հնդկաստանը շարունակում է մնալ Ասիայում վարակի տարածման էպիկենտրոնը։
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում վարակված է 10 117 700 մարդ, մահացել է 501 281 հիվանդ, ապաքինվել՝ 5,1 միլիոնը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր