ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Չինացի գիտնականները գրիպի շտամ են հայտնաբերել, որը կարող է համավարակ առաջացնել
22:15, 30.06.2020 | mamul.am
6536 | 0

Չինացի գիտնականները հայտնաբերել են խոզի գրիպի նախկինում անհայտ շտամ, որը կարող է համավարակ առաջացնել։ Այս մասին հրապարակել է ամերիկյան գիտական Proceedings of the National Academy հանդեսը։ Հոդվածի հեղինակները նշում են, որ խոզերին պետք է դիտարկել որպես համավարակային գրիպի վիրուսներ առաջացնելու գործընթացում միջնորդներ կամ նույնիսկ «խառնուրդային անոթներ»՝ հաջորդ պոտենցիալ համավարակին նախապատրաստվելու ու նախապես զգուշացվելու համար: Գիտնականները ուսումնասիրել են խոզի գրիպի վիրուսը Չինաստանի տասը նահանգներում՝ 2011-ից մինչև 2018 թվականները: Այս ընթացքում խոզերից վերցվել է մոտ 30 հազար ռնգային քսուք, ինչը թույլ է տվել հայտնաբերել 179 վիրուս, որոնք առաջացնում են խոզի գրիպ:
Այդ թվում է եղել գրիպի վիրուսի՝ վերջերս հայտնաբերած շտամը, որն իր մեջ կրել է H1N1 վիրուսի գեները, որոնք դարձել էին 2009 թվականի համաճարակի պատճառ: Այս շտամը հայտնի է G4 EA H1N1 անվանումով և 2016 թվականից լայնորեն տարածվել է խոզերի մոտ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր